Որսագողը ներկայացրել է վայրի խոզի միսը, անձնական հրազենը
ՀասարակությունՇրջակա միջավայրի նախարարության տեղեկագրից․
«Արփի լիճ» ազգային պարկում
Իրականացվել են թռչնադիտարկման աշխատանքներ, կենդանիների մոնիթորինգ, որի արդյունքում հայտնաբերվել է փորսուղի 2 բույն
Արփի և Արդենիս լճերում իրականացվել է սառույցի շերտի հաստության մոնիթորինգ. սառույցի հաստությունը շուրջ 30-40 սմ է։
3 տարի տևած քննարկումների ու բանակցությունների արդյունքում գերմանական CEO Stelzinger GmbH բնապահպանական կազմակերպության հետ նախնական համագործակցության առաջարկ է ստացվել՝ ազգային պարկի տարածքում փառատոն կազմակերպելու համար։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
Վայրի խոզի որսագողության կասկածանքի մասին տեղեկատվություն է ստացվել։ Որսագողը ներկայացրել է որսված վայրի խոզի միսը, անձնական հրազենը։ Դեպքի առթիվ արձանագրությունը ներկայացվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ աշխատանքներին հետագա ընթացք տալու նպատակով։
«Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում կատարվել է շրջայց՝ խոշոր կաթնասունների քանակային ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Արձանագրվել են գորշ արջի, բեզոարյան այծի և եվրոպական լուսանի ոտնահետքեր, ինչպես նաև՝ թռչնատեսակներ՝ մոխրագույն կաքավ, մոխրագույն շամփրուկ և Կարմիր գրքում գրանցված ալպիական ճայ, վայրի հնդկահավ (ուլար) և քարարծիվ։
«Սևան» ազգային պարկում Ավարտվել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկած սիգի որսի արգելքի միջոցառումները: