Նախորդ շաբաթ թունավորման 14 դեպք է գրանցվել․ ՓԾ
ՀասարակությունՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Հունվարի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 125, փլուզման, մերկասառույցի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 137, ինքնասպանության փորձի՝ 6, որոնողափրկարարական և զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 22 և 18 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 10 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: