Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի
ՀասարակությունՀայաստանի պետական եկամուտների կոմիտեն «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
ՊԵԿ նախագահը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:
«Ընդգծել եմ, որ Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսում ենք ունենալ ժամանակակից անցակետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադասյանը: