Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրանց բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։
Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ Այրվածքներ ստացած երեք զինծառայող տեղափոխվել էին հիվանդանոց: