Կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և բաժին է տեղափոխել 53-ամյա տղամարդ
ՀասարակությունՀունվարի 28-ին ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի բնակիչ մի կին և հայտնել, որ անցած տարվա դեկտեմբերի 21-ին Վերնիսաժում մի տղամարդ իրենից գնել է ոսկյա զարդ և վճարել է 50 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Հենց Վերնիսաժում, կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածով, նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու:
Նա ներկայացվել է քննչական բաժին: