«Եռաբլուրից» բռնի ուժով բերման ենթարկված ծնողները կառերեսվեն կարմիրբերետավորների հրամանատարի հետ
ԻրավունքՍեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործով ՀՀ քննչական կոմիտեում նախատեսված է առերեսում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի հետ։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է տուժողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա ասաց է, որ ոստիկանության պաշտոնյայի մասնակցությամբ առերեսումը նախատեսված է վաղը ժամը 15։00-ին։
Ըստ փաստաբանի՝ Ջոմարդյանն արդեն ցուցմունք էր տվել այս վարույթով։
Հիշեցնենք, որ զոհերի հարազատները, ծնողները սեպտեմբերի 21-ին փորձել էին թույլ չտալ, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական պաշտոնյաներ մոտենային իրենց երեխաների, հարազատների շիրիմներին, սակայն առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, հեռացրեց ու բերման ենթարկեց նրանց։