Հնդկաստանում ռնգեղջյուրների հարձակման հետևանքով տուժել է վեց զբոսաշրջիկ (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանում սաֆարիի ժամանակ վեց մարդ է տուժել, RT-ն Telegram-յան իր ալիքում հրապարակել է միջադեպի տեսանյութը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան կանգ առնում ճանապարհին, որպեսզի ճանապարհորդները կարողանան լուսանկարել շրջակա բուսական և կենդանական աշխարհը։ Սակայն թփերի միջից հանկարծ հայտնվում են զայրացած ռնգեղջյուրներ, որոնք որոշում են օտարներին քշել իրենց հողերից։ Նրանց հաջողվում է դա անել։
Նշվում է, որ Ջիպի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և ընկել ձորը։