Շիրակի մարզի պարեկները ձերբակալել են փողոցում կրակոց արձակած տղամարդուն (տեսանյութ)
ՏեսանյութերՓետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Տարածքում կատարած շրջայցի արդյունքում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Գյումրիի 61-ամյա բնակչին:
Նրա մոտ գործարանային համարներով հրազեն կար՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Տղամարդու հայտնածով՝ կրակոցն արձակել էր թափառող շներին վախեցնելու համար։
Հրազենի օրինականությունը ստուգվում է։
Դեպքի հանգամանքները պարզվում են Շիրակի մարզային քննչական վարչությունում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան