Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից 

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները մեկ օրվա կամ մեկ ամսվա զարգացումների հետևանք չէր․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի 10 քաղաքացիներ սպանվեցին:

Այս ողբերգական իրադարձությունը, սակայն, մեկ օրվա կամ մեկ ամսվա զարգացումների հետևանք չէր, այլ տարիներ շարունակ մեր երկրում տեղի ունեցած ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների ու քաղաքական հալածանքների մթնոլորտի, պետական համակարգերում քրեաօլիգարխիկ և հանցավոր բարքերի արմատավորման գագաթնակետն էր:

2008 թվականի մարտի 1-ին օրվա իշխանության իրականացրած վայրագությունը դուրս էր մարդկային ողբերգության չափումներից և շատ ավելի լայն ընդգրկում ուներ: Այդ օրն արձակված կրակոցներն ուղղված էին մեր քաղաքացիների ազատ կամքի, նրանց անքակտելի իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների դեմ:

Մարտի 1-ի հանցագործությունը լուռ վկայությունն էր այն բանի, որ օրվա իշխանությունը ձախողել է ազատ, ժողովրդավար, կենսունակ քաղաքական համակարգի ու պետական ինստիտուտների ստեղծման կարևորագույն և պատասխանատու գործը, որովհետև բիրտ ուժի վրա հենված իշխանությունը չի կարող լինել հավաքական հանրության իղձերի ու համազգային նպատակների արտահայտողն ու իրականացնողը:

Սիրելի հայրենակիցներ,

Մարտիմեկյան ողբերգությունից հետո անցած 15 տարիներ ընթացքում, մեր պետությունն առերեսվեց ծանր փորձությունների, բայց ի պատիվ մեր քաղաքացիների, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը անշեղորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն, որը հակոտնյա է բռնության որևէ դրսևորման:

Անգամ 2020 թվականին ծանր պատերազմին հաջորդած քաղաքական զարգացումներն ու ընտրություններն ապացուցեցին, որ մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը վիճարկման առարկա չեն կարող լինել:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ

Այսօր ոգեկոչելով մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակը մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ շարժվել Հայաստանն իրավունքի, ազատության և ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով, որտեղ բացառված կլինեն քաղաքացիների հանդեպ բռնությունն ու բռնության միջոցով հարցերի լուծումը»:

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հետ այսօր մասնակցել է Մարտի 1-ի զոհերի հուշարձանի բացման արարողությանը և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված
Ամենադիտված