Առաջիկա մեկ տարում Հայաստանի առջև երեք քաղաքական սցենար է՝ սահմանադրություն, արտահերթ ընտրություններ կամ իմպիչմենտ. Աշոտյան #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Բուժքույրը փորձել է դատապարտյալին փոխանցել ականջակալներ և USB լար Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվե՞լ է Ադրբեջան Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին «Պետք է դուրս գանք տգիտությունից»․ Փաշինյանը՝ պատմության և Ղարաբաղի հարցի մասին Չի կարելի մարդու անունը շոշափել, ու նրա կյանքը կործանել․ Փաշինյան Փաշինյան․ Ադրբեջանի հետ պետք է շարունակական աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբ Սարդարապատում երեք տղամարդու տներում զենք ու փամփուշտներ են հայտնաբերվել Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ Տեխնիկական խափանման պատճառով հարկ վճարողներին չեն տուգանի․ Էդուարդ Հակոբյան Կամ դուրս ենք գալիս նույն ցիկլից, կամ ես անելիք չունեմ Հայաստանում․ Փաշինյան 

Ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիեւը չի հարգում եւ չի պահպանում դրույթներն ու պայմանները․ Արմեն Գևորգյան

Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Հարգելի՛ գործընկերներ,

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը նաեւ միտումնավոր կերպով խափանել է Հայաստանից Արցախ թե՛ բնական գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը` նպատակ ունենալով էլ ավելի խորացնել առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը եւ առավել տառապանք պատճառել հայ բնակչությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի պաշարում՝ բնիկ բնակչությանը վտարելու նպատակով:

Մեր հանձնաժողովի նպատակների համատեքստում կցանկանայի կենտրոնանալ միայն մարդու իրավունքների վրա՝ հանրային առողջության, կրթության եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Շրջափակման բացասական հետեւանքները նախեւառաջ վնասակար ազդեցություն են թողնում երեխաների եւ երիտասարդների վրա, որոնք ձմռան ցուրտ ամիսներին բառացիորեն զրկվել են դպրոցներում, բուհերում եւ մանկապարտեզներում կրթություն ստանալու իրավունքից:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը վերջերս հրապարակել են համատեղ փաստահենք զեկույց, որտեղ պարզապես աներեւակայելի պատկեր են ներկայացնում: Մեջբերեմ մի հատված. «Ձմռան ցուրտ եղանակին ջեռուցման համար պատշաճ պայմանների, տաք կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ պարագաների, դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ սննդամթերքի բացակայության պատճառով Արցախում կրթական գործընթացը կաթվածահար է եղել, ինչով պայմանավորված՝ Արցախի բոլոր կրթական հաստատությունները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը մինչեւ հետագա ծանուցումը: Արդյունքում Արցախի 20.000 երեխայի կրթության հիմնարար իրավունքը կոպտորեն ոտնահարվում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությամբ...»:

Այս զեկույցը երեխաների հիմնարար իրավունքների, ի թիվս այլոց՝ պատշաճ առողջապահական խնամքի, ընտանիքի վերամիավորման իրավունքի, ազատ տեղաշարժվելու իրավունքի, պատշաճ սնվելու իրավունքի եւ կրթության իրավունքի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման ունեցած ամենասուր ազդեցությունների եւ հետեւանքների վկայություններից մեկն է միայն:

Գործընկերնե՛ր, ագրեսիվ այլատյացության եւ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների պետական քաղաքականության նկատմամբ լռությունը կամ վճռական պատասխանի բացակայությունն այնպիսի ժողովրդավարական ինստիտուտների կողմից, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է քարոզչական նպատակով՝ խարխլելու համար նրանց գործողությունները, ովքեր քաղաքականապես նույնքան կաշկանդված չեն, ինչպես մեր կազմակերպությունը:

Երբ Ադրբեջանի իշխանություններին կանչում են Եվրոպական խորհրդարան կամ Արդարադատության միջազգային դատարան, նրանք ապաստան են փնտրում այս Վեհաժողովում՝ խոչընդոտելու համար մյուսներին եւ միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները:

Թույլ տվեք երկու օրինակ բերել. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջեց ձեռնարկել իր իրավասության շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Հունվարյան նստաշրջանում մեր Վեհաժողովն ընդունեց 2483 բանաձեւը, «որով կոչ է արվում վերահսկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ (Ստրասբուրգի դատարանի) որոշման կատարումը եւ անհապաղ ու լիարժեք ի կատար ածել Դատարանի որոշած միջանկյալ միջոցները»: Գիտեմ, որ որեւէ ողջամիտ, վճռական քայլ չի արվել:

Այնուհետեւ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Պարտադիր ուժ ունեցող որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Չնայած դատարանների այս երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է:

Արդյո՞ք վերը նշվածը ենթադրում է, որ ականատես ենք միջազգային իրավական կարգի փլուզմանը: Ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի դատարանի, Եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի մարմինների այլ հանձնարարականներն անպատժելիորեն անտեսվել: Արդյո՞ք հետեւանքներ կլինեն: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ, եւ մինչ դա տեղի է ունենում, մեզ նաեւ դրդում են վատ ընտրություններ կատարել մի կողմից՝ արդարության եւ մարդու իրավունքների, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական նպատակահարմարության եւ էներգետիկ անվտանգության միջեւ:

Ամենակարեւորը, որ պետք է հիշել ՄԱԿ-ի դատարանի որոշման առնչությամբ, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում է: Այսինքն՝ մենք երկար տարիներ այստեղ ներկայացնում ենք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել եւ ատելություն ու խտրականություն տարածել հայերի նկատմամբ: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Սա միանշանակ պետք է կարմիր լույս լինի քաղաքակիրթ աշխարհի համար առ այն, որ հայերի համար պարզապես ապագա չկա մի պետության իրավասության ներքո, որը նպատակ ունի բնաջնջել նրանց պետական քաղաքականությամբ՝ շարունակելով մնալ անպատիժ: Սա լոկ քաղաքականություն չէ: Սա իրական վտանգ է:

Կարծում եմ՝ ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիեւը չի հարգում եւ չի պահպանում դրույթներն ու պայմանները: Նա սկսեց ուժ եւ իր «նավթային խողովակաշարն» օգտագործել որպես միջոց՝ լուծելու համար սեփական խնդիրներն իր երկրի ներսում եւ հայերի դեմ: Այժմ նա արհամարհում է նաեւ միջազգային դատարանների որոշումները: Ո՞վ կարող է որեւէ երաշխիք տալ հայ ժողովրդին, որ «խաղաղությունը», որի մասին շատ է խոսվում, ներկա պայմաններում կլինի երկարաժամկետ եւ անվերապահ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է պատգամավորը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դանիան երկու մատակարարներից 1 միլիարդ դոլարով հեռահար հրթիռներ կգնիԱռաջիկա մեկ տարում Հայաստանի առջև երեք քաղաքական սցենար է՝ սահմանադրություն, արտահերթ ընտրություններ կամ իմպիչմենտ. Աշոտյան#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԳրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքըԲուժքույրը փորձել է դատապարտյալին փոխանցել ականջակալներ և USB լարՍահմանը հատած ադրբեջանցին վերադարձվե՞լ է ԱդրբեջանՌուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Պետք է դուրս գանք տգիտությունից»․ Փաշինյանը՝ պատմության և Ղարաբաղի հարցի մասինՉի կարելի մարդու անունը շոշափել, ու նրա կյանքը կործանել․ ՓաշինյանԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում Էբոլայի դեպքերի աճի մասինՓաշինյան․ Ադրբեջանի հետ պետք է շարունակական աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբՍարդարապատում երեք տղամարդու տներում զենք ու փամփուշտներ են հայտնաբերվել«Նյու Յորք Թայմս»-ը տեղեկացել է նոյեմբերի 3-ից հետո Իրանին նոր հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասինՓաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալՏեխնիկական խափանման պատճառով հարկ վճարողներին չեն տուգանի․ Էդուարդ ՀակոբյանԿամ դուրս ենք գալիս նույն ցիկլից, կամ ես անելիք չունեմ Հայաստանում․ ՓաշինյանԶելենսկին խոստովանել է Կիևի ձեռնարկություններին և էներգետիկ օբյեկտներին հասցված վնասըՓաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ ՓաշինյանՌուսաստանն ու Միացյալ Նահանգները երեկ հիանալի երկխոսություն ունեցան․ ԴմիտրիևՎաշինգտոնի հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար. ՓաշինյանՈւիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ ՆահանգներԿալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտելՀայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթWP. Սպիտակ տունը պահանջել է վերսկսել Մեքսիկայի սահմանին արգելապատնեշների կառուցումըԹող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են. Փաշինյան«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասինՄակրոնը նոր բողոքի ցույցերից առաջ հանդիպում կանցկացնի ներքին հետախուզության ներկայացուցիչների հետ Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասինԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին«Մեծ հիասթափություն կապրենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի ճանաչելիության մասինԱնապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն մեկում«Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասինԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԽաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ ՓաշինյանՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններինԹրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցըՎարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներՍևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայովՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըNBC. ԱՄՆ-ը որոշ զորքեր դուրս է բերում Մերձավոր Արևելքի բազաներից Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրերԵվրոպայի հետ Հայաստանի առևտրի աճի մասին կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտությունՄահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Ամենադիտված