Դեսպան Բալայանն ահազանգում է՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայկական սփյուռքին Եվրոպայի «քաղցկեղային ուռուցք է» անվանել
Իրավունք«Հայկական սփյուռքը վաղուց Եվրոպայի քաղցկեղային ուռուցք է», - Ադրբեջանի Միլլի մեջլիսի ձևակերպումն արտացոլում է Ալիևի ռեժիմի ռասիստական և ցեղասպան էությունը՝ բացահայտորեն խախտելով Արդարադատության միջազգային դատարանի՝ 7.12.2021 հրամանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
«Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»,- հիշեցրել է դեսպանը։