Երևանում դեղատնից անհայտ անձը գողացել է 3 տուփ պահպանակ
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել մարտի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերությունից ոստիկանությանը հայտնել են, որ մարտի 7-ին Դրոյի փողոցի 15 շենքում գործող իրենց ՓԲԸ-ի կողմից օգտագործվող դեղատանը անհայտ անձը, օգտվելով աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից, գողացել է 3 տուփ պահպանակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ընկերությունը հայտնել է, որ իրենց պատճառվել է 6000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ պահպանակագողի ինքնությունը պարզելու եւ նրան ու պահպանակները հայտնաբերելու ուղղությամբ: