Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից։
Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի:
Իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը:
Այսօր՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)