Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
ՀայաստանԵրևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին` կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզեր․ այսօր շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի ևս 3-6 աստիճանով, 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։