Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժած Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Տոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումները 

ՊՎԾ-ն ամփոփել է առողջապահության ոլորտում իրականացված մշտադիտարկումների արդյունքները

Հասարակություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա ՀՀ առողջապահության ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում տնօրենների թափուր հաստիքների` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգավորումներին համապատասխան համալրման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:

Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 29, Կոտայքի մարզում՝ 29, Շիրակի մարզում՝ 13, Արարատի մարզում՝ 7, Տավուշի մարզում՝ 4, Լոռու մարզում՝ 3, Վայոց ձորի մարզում՝ 2, Արագածոտնի մարզում՝ 1 և Երևան քաղաքում՝ 11 առողջական հաստատություններում տնօրենների պաշտոնավարման իրավական հիմքերը չեն համապատասխանել ՀՀ կառավարության կողմից սահմանված իրավակարգավորումներին:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմված Տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին՝ առաջարկությամբ. հանձնարարել համապատասխան մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարողին՝ ձեռնարկել միջոցներ արձանագրված անհամապատասխանությունների շուտափույթ վերացման և բժշկական կենտրոնների տնօրենների ժամանակավոր թափուր հաստիքների համալրման նպատակով սահմանված կարգով մրցութային գործընթացներ նախաձեռնելու ուղղությամբ։ Արդյունքում, հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները և առաջարկները, համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նախաձեռնել գործընթաց Պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությամբ նշված պահանջների խախտմամբ բժշկական հաստատություններում պաշտոնավարող տնօրենների պաշտոնակատարների հետագա պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հայտարարել մրցույթներ՝ բժշկական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնները պատշաճ ձևով համալրելու նպատակով և հետայսու խստագույնս պահպանել մրցույթներ կազմակերպելու սահմանված պարբերականությունը:

Հարկ է փաստել նաև, որ Ծառայության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա «Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում իրականացվել է մշտադիտարկում հանրային գնումների գործընթացների կազմակերպման՝ ռիսկային համարվող հատվածի նկատմամբ։ Մշտադիտարկման արդյունքում՝ դիտարկված գնման գործընթացներում ի հայտ եկած առերևույթ իրավախախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ (շուրջ՝ 89մլն ՀՀ դրամ) նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես նաև միջնորդություն է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ գործարքի կողմ հանդիսացող համապատասխան ընկերության՝ չգրանցված աշխատակիցների մասով ՊԵԿ լիազորություններից բխող վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ծառայության ղեկավարի մեկ այլ հանձնարարականի հիման վրա մշտադիտարկում է իրականացվել նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որոշ աշխատակիցներին վճարված աշխատավարձերի, էներգետիկ ծառայությունների ձեռքբերման և վարձակալությունների տրամադրման գործընթացների արդյունավետության և օրինականության գնահատում իրականացնելու նպատակով։ Մշտադիտարկմամբ պարզվել է, որ մի շարք գնման ընթացակարգեր իրականացվել են ՀՀ գնումների օրենսդրության խախտումներով: Մշտադիտարկման արդյունքում ներկայացվել է առաջարկություն գնումների գործընթացներում առկա ռիսկերը վերհանելու և համապատասխան կարգավորումներ մշակելու ուղղությամբ: Այս դեպքում ևս, առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. նախաքննությունը շարունակվում է։

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև՝ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության շրջանակներում՝ ներկայումս ընթացքի մեջ են գտնվում Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունները «Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ և «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություններում, ինչպես նաև Ծառայության կողմից շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջև կնքված պետպատվերի պայմանագրերի շրջանակներում սահմանված պարտավորությունների փաստացի կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվում
Ամենադիտված