Կինը կուլ է տվել ականջակալը՝ այն շփոթելով վիտամինների հետ
ԱյլՅուտայի բնակչուհին ականջակալ կուլ տալուց հետո հայտնվել է հիվանդանոցում: Նշվում է, որ նա տարված է եղել ընկերոջ հետ զրույցով և չի նկատել, թե ինչպես է իր AirPod-ը վիտամինի փոխարեն ջրով կուլ տալիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
52-ամյա կինը պատմել է, որ ընկերոջ հետ զրուցելիս իր ձեռքերում վիտամիններ են եղել, որոնք պատրաստվում էր խմել։ Խոսակցությունն այնքան հետաքրքրաշարժ է ստացվել, որ ամերիկուհին մի պահ հանել է ականջակալը, ապա շփոթված կուլ տվել այն։
Կինը, հասկանալով սխալը, վախեցել է և դիմել բժշկի, սկսել է զգալ, որ ականջակալը կոկորդում է մնացել։ Բժիշկը զննել է հիվանդին և խորհուրդ տվել խուճապի չմատնվել և սպասել, որ օտար մարմինը բնական ճանապարհով դուրս գա մարմնից։