Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժած Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Տոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումները Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ Աֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները 

Փոփոխությունները ենթադրում են ադապտացման փուլ․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է դժգոհող ուսուցիչներին

Հասարակություն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրներից դժգոհող մանկավարժներին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից․

«Ժաննա Անդրեասյանն ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչների խմբին:  Նախարարին ներկայացվել են ուսուցիչների բարձրացրած խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերել են էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում, այս տարվա սեպտեմբերից թեմատիկ պլանների լրացման մեխանիզմին, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պահանջում։

Նախարարը պարզաբանումներ է ներկայացրել՝ շեշտելով, որ ուսուցիչների կատարած աշխատանքը գնահատելի է և շատ կարևոր։ «Հասկանալի է, որ փոփոխությունները ենթադրում են հավելյալ խնդիրներ և դժվարություններ, ադապտացման որոշակի փուլ։ Այդ ընթացքը պետք է անցնենք միասին՝ բացահայտելով խնդիրները և համատեղ փնտրելով դրանց լուծումները։ Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում: Ո՞րն է այն մեթոդը, որով պետք է հասկանանք, որ ուսուցիչը, ելնելով չափորոշիչների պահանջից, արդյունավետ է կազմակերպում դասը: Ավանդական եղանակը թեմատիկ պլանն է, որ եղել է միշտ: Բոլորս պետք է ընդունենք, որ դրանք չունեն այլընտրանք և կարևոր գործիք են ուսուցչի համար՝ տեսնելու իր ապահոված վերջնարդյունքը, համեմատելու դրա համապատասխանությունը պետության սահմանած վերջնարդյունքի հետ: Դրանք նաև գործիք են դպրոցի տնօրենության, տեսչական մարմնի և բոլոր այն կառույցների համար, որոնք գործառույթ ունեն դպրոցի աշխատանքները գնահատելու, դպրոցին աջակցելու՝ կրթության որակի բարելավման հարցում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ հիմնական խնդիրն առաջացել է ոչ թե թեմատիկ պլանավորման անհրաժեշտությունից, ինչի հետ համաձայնել են նաև մանկավարժները, այլ դրանք տեղեկատվական համակարգում ներմուծելու տեխնիկական լուծումներից, որը դպրոցներին առաջարկվել է մեթոդական նոր ուղեցույցով։

«Երկու տարբերակ կա՝ առաջինը, երբ դասական տարբերակով այդ ֆայլերը կազմվում և ներբեռնվում են էլեկտրոնային հարթակում։ Երկրորդ տարբերակը, որը թույլ է տալիս ավելի լուրջ վերլուծական աշխատանք անել, այդ տվյալների ներբեռնումն է այդ հարթակում՝ համապատասխան ձևաչափով: Տեղեկատվական հարթակի տեսանկյունից երկրորդ տարբերակն ավելի արդյունավետ է, որովհետև դա հնարավորություն կտա հետագայում նաև այդ տվյալների հիման վրա վերլուծություն  կատարել, ուսուցիչները ևս կկարողանան ավելի հեշտությամբ օգտվել իրենց ստեղծած նյութերից: Մյուս կողմից, սակայն, այն ժամանակատար աշխատանք է, և ձեր բարձրացրած հարցն այս իմաստով տեղին է»,- ուսուցիչների հետ հանդիպմանը նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների ներմուծման նոր ձևաչափը պարտադիր չէ․ այն առաջարկվել է մեթոդական ցուցումով, սակայն ուսուցիչները կարող են կիրառել կամավորության սկզբունքով՝ ըստ ցանկության։ Էլեկտրոնային համակարգում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից արդեն ապահովվել է տեխնիկական կարգավորում, ըստ որի՝ ուսուցիչը կարող է ընտրել թեմատիկ պլանի ներմուծման նախընտրելի տարբերակը, այն է՝ առաջնորդվել նախորդ տարիներին արդեն գործածված մոդելով կամ նախապատվությունը տալ նորին։

Խնդրի հստակեցման նպատակով՝ նախարարության կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա դպրոցներին, որտեղ ներկայացվել է պարզաբանում էլեկտրոնային մատյանների վարման վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր չափորոշչի ներդրման պահանջները։ Համապատասխան պարզաբանումը կհրապարակվի նաև ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում։

Նախարարը նաև նշել է, որ ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ  ուսուցիչները կկարողանան բարձրաձայնել հարցեր՝ թեմատիկ պլանների կառուցվածքի, ըստ անհրաժեշտության որոշ պահանջների տեխնիկական կարգավորումների վերանայման վերաբերյալ։

«Համատեղ ջանքերով կարող են տրվել ուսուցչի գործը դյուրին դարձնող  լուծումներ։ Գուցե կան ուսուցիչներ, որոնք արդեն լրացրել են: Նրանց պետք է միայն շնորհակալ լինենք և ուղղորդենք, որ իրենց փորձով կիսվեն մյուսների հետ: Մենք ձեզ հետ տարվա ընթացքում կաշխատենք, որպեսզի այս ամբողջ գործընթացը դարձնենք ձեզ համար և՛ օգտակար, և՛ արդյունավետ»,-  ասել է նախարարը՝ շեշտելով, որ պատրաստ է ուսուցիչների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների և քննարկումների։

Հանդիպման ընթացքում ուսուցիչները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝  կամավոր ատեստավորման, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, դասղեկության լրավճարների, ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և այլ խնդիրների վերաբերյալ։

Նախարարը մանրամասն ներկայացրել է աշխատավարձի բարելավման և դրույքաչափի սահմանման ուղղությամբ վարվող  պետական քաղաքականությունը։

«Չափորոշչի փոփոխությամբ նաև ուսուցչի աշխատանքի տրամաբանությունը և կառուցվածքն են փոխվում։ Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում միավորային գնահատում չի լինելու և բնութագրային գնահատումը լրացուցիչ աշխատանքային ծավալ է ենթադրում, տարրական դասարաններում դրույքաչափն իջեցրել ենք 18 դասաժամի: Այս տարի այն գործարկվել է դեռևս 2-րդ դասարանում, բայց մյուս տարվանից աստիճանաբար դրույքաչափի նման ծանրաբեռնվածությունը կգործի նաև մյուս դասարաններում՝ այսինքն՝ տարրական դասարաններում  շաբաթական 18, ավելի բարձր դասարաններում՝ 20 դասաժամ: Նոր դրույքաչափին գնում ենք  աստիճանաբար՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը պարզաբանում է ներկայացրել նաև զինղեկների վարձատրության առնչությամբ՝ նշելով, որ դրույքաչափի իջեցում չի լինելու։ Շեշտելով, որ ուսուցչի կատարած գործը պետության համար ռազմավարական կարևորություն ունի՝ նախարարը ներկայացրել է նաև Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում բարձր կրթաթոշակի ներդրման, գյուղական դպրոցներում աշխատող, ինչպես նաև ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար այս սեպտեմբերից սահմանված հավելավճարի ծրագրերը։ Անդրադառնալով ուսուցիչների վարձատրության համընդհանուր բարելավման հարցին՝ նա նշել է, որ այդպիսի մեխանիզմ այս պահին դիտվում է կամավոր ատեստավորման համակարգը։ Նախարարը միաժամանակ վստահեցրել է, որ կամավոր ատեստավորման թեստային առաջադրանքների ձևավորման և մի շարք այլ հարցեր քննարկվելու են՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և ուսուցիչների մասնակցությունը խթանելու նպատակով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. Ղահրամանյան
Ամենադիտված