Bad Bunny-ն արձագանքել է Քենդալ Ջենների հետ իր սիրավեպի մասին լուրերին
ԺամանցՌեփեր Bad Bunny-ն չի ցանկացել պարզաբանել, թե ինչ է կատարվում իր և Քենդալ Ջենների միջև։ Այս մասին հայտնում է US Magazine-ը։
«Ոչ ոք չգիտի, թե ինչ եմ զգում, ոչ ոք չգիտի, թե ինչպես եմ ապրում, ոչ ոք ոչինչ չգիտի, և ես իսկապես չեմ ուզում, որ որևէ մեկը իմանա: Ես իսկապես չեմ ուզում որևէ բան բացատրել, քանի որ պարտավոր չեմ որևէ մեկին որևէ բան բացատրել», - ասել է Bad Bunny-ն:
Երգիչը պնդում է, որ իր անձնական կյանքը ոչ մեկի գործը չէ, և ինքը ստիպված չէ համակերպվել այն փաստի հետ, որ իրեն անընդհատ վիրավորում են։ Bad Bunny-ն հայտարարել է, որ իրեն ատողները հատել են սահմանը:
«Ես պարտավոր չեմ ընդունել ամեն ինչ և ամեն մեկին, քանի որ ուզում էի արտիստ լինել: Վերջիվերջո, ինձ լսում եք, որովհետև ցանկանում եք դա։ Ես ձեզ չեմ ստիպում»,- ասել է ռեփերը։