Մեսսին գրեթե 11 միլիոն դոլարով առանձնատուն է գնել Ֆլորիդայում
Սպորտ«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 10,8 միլիոն դոլարով առանձնատուն է գնել Ֆլորիդայի ափին, հայտնում է The Real Deal-ը:
975 քմ մակերեսով տունը գտնվում է Ֆորտ Լոդերդեյլում՝ օվկիանոսի մոտ։ Այն ունի ութ ննջասենյակ, սպա սենյակ, մարզասրահ, իսկ բակում կա լողավազան։ Բացի այդ, առանձնատան նոր տերերին հասանելի կլինի երկու նավամատույց:
Խաղացողի տունը գտնվում է Ֆորտ Լոդերդեյլում՝ «Դրայվ Փինկ» մարզադաշտից և «Ինտեր Մայամիի» մարզադաշտից մոտ հինգ մղոն հեռավորության վրա:
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ամռանը՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո: Ամերիկյան թիմի կազմում անցկացրած 11 հանդիպումներում արգենտինացին խփել է 11 գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։