Մեգան Մարքլը Գերմանիայում կվերամիավորվի արքայազն Հարիի հետ
ԺամանցՍասեքսի դքսուհի Մեգան Մարքլին նկատել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ինքնաթիռ նստելիս։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ինքնաթիռ բարձրանալիս Մեգան Մարքլը կրել է մուգ կապույտ ջամփեր և սև տաբատ։ Ըստ լրագրողների՝ Սասեքսի դքսուհին մեկնել է նախ Լոնդոն, ապա՝ Դյուսելդորֆ։ Արքայազն Հարին այժմ գտնվում է Գերմանիայում։
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը տուն են փնտրում Մալիբուում, որպեսզի տեղափոխվեն այնտեղ իրենց երեխաների՝ Արչիի և դստեր՝ Լիլիբեթի հետ։ Ավելի ուշ TMZ-ն հայտնել էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին հետաքրքրվել են Մալիբուում 8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան հողատարածքով, սակայն զույգին մոտ կանգնած անձը հերքել է այդ տեղեկությունը։
«Սուտ է, որ նրանք տեղափոխվում են Մալիբու կամ որևէ այլ տեղ», - ասել է զույգի խոսնակը՝ հավելելով, որ Մեգանն ու Հարրին վերջին շրջանում չեն եղել Մալիբուում: