Այսօրվա իշխանությունը կատարում է օտարի կամքն ու թելադրանքը․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է․ ««Ազգային ուժերը պետք է մի կողմ դնեն փող աշխատելու, տուն պահելու ցանկությունը և սկսեն երկիր կառուցել, որովհետև 33 տարիներին լճացում է գնացել, ու երկիրը մսխել ենք։ Պետք է գան ուժեր, որոնք ի գին ամենազոհողության՝ պետք է գան, երկիրը դարձնեն երկիր, ոչ թե բուտաֆորիա»:
Նման տեսակետ հայտնեց Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով․
— Այսօրվա իշխանությունը կատարում է օտարի կամքն ու թելադրանքը, որը չի կատարվել ոչ միայն նախկին իշխանությունների կողմից, այլև Սովետական Միության տարիներին։ Սա 100 տարի անց արևմտյան պետությունների կամքի արտահայտությունն է՝ Ցեղասպանությունը մատնել մոռացության, պարփակում միջազգային, այսպես կոչված, ճանաչված սահմանների մեջ և դանդաղ մահ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։