Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում Ռուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. Դմիտրիև Լավրովը ժամանել է Բաքու Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին Կարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. Թրամփ Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ ՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները 

Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները. ԻՔՄ

Հասարակություն

Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները: Այս մասին իր հոդվածում նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Նանե Մանասյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարկել էր տեսանյութ, որում արձանագրում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է կիրառում։

Չախոյանը, մասնավորապես, կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ վարչական շրջաններից մեկում երևանցիների հետ հանդիպման մասնակիցների թվում արձանագրել էր քաղաքապետարանին և համայնքապետարաններին ենթակա կրթական, մշակութային և այլ հաստատություններից աշխատակիցների ներգրավում՝ թվով մոտ 780 հոգի։

Տեսանյութի հրապարակումներին հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերքումը։ Կուսակցության՝ սեպտեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր, թե իրենք բացառում են «ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը»։

«Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ Ու մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու, որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի»,- մասնավորապես, նշված էր հայտարարության մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս հայտարարությունն ամբողջությամբ արտատպել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքի կայքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», սակայն, մշտադիտարկելով Առաջինի լրատվականի կայքը, պարզեց, որ այն որևէ կերպ չի անդրադարձել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված՝ մեղադրանք պարունակող տեսանյութերին, որոնք, ի դեպ, լայնորեն տարածվել էին սոցիալական մեդիայում։

Մենք մշտադիտարկեցինք նաև հեռուստաընկերության «Լուրերի»՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի և 9-ի բոլոր թողարկումներն ու պարզեցինք, որ դրանք ևս չեն լուսաբանել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ՔՊ-ին ուղղված՝ մեղադրանքներ պարունակող տեսանյութը։

Սեպտեմբերի 12-ին հեռուստաընկերության «Հարցազրույցի» եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ կուսակցությունը «չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, քանի որ դա հակասում է կուսակցության էությանը և արժեքներին»։

Ի պատասխան հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ կա այդ մասին փաստող տեսանյութ, Փաշինյանը ասել է, թե «յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության»։

«Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ ցանկացած նման դեպք կունենա օրենքով սահմանված կարգով գնահատական։ Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է»,- ասել է Փաշինյանը։

Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հրապարակում է հերքում մի թեմայի՝ իրադարձության, միջադեպի վերաբերյալ, որը չի լուսաբանվել իր եթերում, լրատվական ալիքի կայքում կամ որևէ այլ ռեսուրսի միջոցով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա
Ամենադիտված