«Ալաշկերտ»-ը մարզչական շտաբում նոր համալրում ունի
Սպորտ
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի մարզչական շտաբում, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի մարզչական շտաբը համալրել է բելառուս մասնագետ Սերգեյ Զենևիչը։
ՈՒԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր ունեցող 47-ամյա մասնագետն աշխատել է բելառուսական մի շարք ակումբներում, գլխավորել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ը: Զենևիչը երկար տարիներ աշխատել է Բելառուսի ֆուտբոլային դրոշակակիր ԲԱՏԷ-ի համակարգում, գլխավորել է Բորիսովի ակումբի երիտասարդական և գլխավոր թիմերը, մինչև սեպտեմբեր ընդգրկված է եղել ԲԱՏԷ-ի գլխավոր թիմի մարզչական շտաբում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան