Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ ՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները ՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. Մելոնի Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. Սուրենյանց Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճել ՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ին 

Պետք է պայքարենք, սա նաև մեր պայքարն է արժեքների համար. Ժան-Լուի Բուրլանժը՝ Հայաստանի խորհրդարանականներին

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Ֆրանսիան մեր մեծագույն բարեկամն է և Հայաստանի կողքին է բոլոր դժվարին օրերին»,- ողջունելով պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ ասել է Սարգիս Խանդանյանը և շնորհակալություն հայտնել Ժան-Լուի Բուրլանժին հայանպաստ գործունեության համար:

«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես առանձնահատուկ կարևորություն է ունեցել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը և ուրախությամբ հավելել, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունը սկսել է ընդգրկել նորանոր ոլորտներ: Նա նշել է, որ որպես բարեկամական խմբի ղեկավար՝ ինքն ամենօրյա կապի մեջ է ֆրանսիացի գործընկերների հետ՝ հստակեցնելով գործունեության երկկողմ օրակարգը:

Շնորհակալություն հայտնելով Ժան-Լուի Բուրլանժին Ֆրանսիայի խորհրդարանում հայանպաստ բանաձևերի ընդունման հարցում ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ Վլադիմիր Վարդանյանը խնդրել է շարունակել խորհրդարանական դիվանագիտական գործիքակազմի շրջանակում աջակցությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Ժան-Լուի Բուրլանժն ասել է, որ մեծ պատիվ է այս դժվարին օրերին այցելել Հայաստան: «Ներկա քաղաքական իրավիճակը թույլ է տալիս հրամայական դարձնել միջազգային գործընկերներով համախմբված լինելը և օգնել Հայաստանին դիմակայել այս բարդ ժամանակներում: Այսօր, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրառում եմ կատարել՝ նշելով, որ բավարար չէ հիշել և աղոթել, պետք է անցնել գործողությունների»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Հայաստանի հարցը խոր մտահոգություններ է առաջացրել իրենց հանձնաժողովում: Նրանք գիտակցում են, թե որքան ծայրահեղ լուրջ է իրավիճակը, և թե ինչպիսի ծանր, անմարդկային վիճակում են հայտնվել շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչները:

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Ժան-Լուի Բուրլանժը նշել է, որ վերադառնալուն պես կներկայացնի տիրող իրավիճակը, պահի լրջությունն ու գործելու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ պետք է ակտիվ  աշխատանքներ իրականացնել եվրոպացի գործընկերներին այդ գործընթացներին ներգրավելու համար: Նա ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության շարունակականության կարևորությունը: «Պետք է պայքարենք, սա նաև մեր պայքարն է արժեքների համար»,- եզրափակել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխ
Ամենադիտված