Հայաստանում Սնուփ Դոգի համերգը պետք է չեղարկվի․ հանրագիր հանձնվեց Կառավարությանը
Հասարակություն«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․
«Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուպ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:
Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:
Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:
Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Հիմա կսպասենք հայրենի Կառավարության արձագանքին»: