Սեպտեմբերի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 3-ական, շորթման՝ 2, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության, պետական սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: