Թբիլիսիում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում է տեղի ունեցել
ՀասարակությունՍեպտեմբերի 15-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի մի խումբ փորձագետների հանդիպում, հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը։
Նշվում է, որ ադրբեջանցի փորձագետների պատվիրակությունը գլխավորել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, հայկական պատվիրակությունը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցեր։