«Վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք». Փաշինյանը՝ երթի մասնակիցներին
Քաղաքական
Էրեբունի թանգարանի մոտից սկիզբ առաջ ՔՊ-ի երթն առաջնորդում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, գրում է News.am–ը:
Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով կոչ է անում երթի մասնակիցներին բարձր ծափահարել երեւանցիներին:
«Ողջունում ենք կանգառներից, պատշգամբներից, ավտոբուսներից, մեքենաներից, բակերից, պատուհաններից մեզ հետեւող մեր սիրելի հայրենակիցներին»«-ասաց նա:
Իսկ երբ երթի մասնակիցները առանց ոգեւորության ծափահարեցին, Փաշինյանն արձագանքեց. «Վարչական ռեսուրսի նման ծափ մի տվեք, քաղաքական համախոհի նման ծափ տվեք: Վարչական ռեսուրսը ծափ չի տալիս, քաղաքական համախոհներն են ծափ տալիս: Ծափերով…»:
Այս անգամ ծափահարողներն ավելի ակտիվ էին:
Նշենք, որ ՔՊ-ի երթը կավարտվի քաղաքապետարանի մոտ, որտեղ տեղի կունենա ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը