Նորք-Մարաշ վարչական շրջանի որոշ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվելու է
ՀասարակությունԵրևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի Արգիշտի առաջին արքայի անվան» հ.61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցում (Ա.Արմենակյան փողոցից մինչև Գ.Հովսեփյան 91) հասցե ընկած ճանապարհահատված:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: