Երևանցին իր քվեով թույլ չտվեց ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը
Քաղաքական
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ, վերահաստատելով հրապարակայնորեն արտահայտած մեր պաշտոնական տեսակետները, կարևոր ենք համարում արձանագրելը.
1 երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում` մերժելով թե’ ՔՊ-ին և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերին,
2 այս փուլում կարևոր է հրապարակային և անվերապահ բացառել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ որեւէ միավորման ձևավորումը կամ նրան աջակցելը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքապետի ընտրության հարցում հետընտրական համագործակցության պատրաստակամություն հայտնելը,
3 շնորհակալություն ենք հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց քվեով արձանագրեցին իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամը:
Բարձր ենք գնահատում ընտրական հանձնաժողովներում իրենց գործուն մասնակցությամբ ընտրությունների ընթացքը վերահսկած և քաղաքացիների քվեն պաշտպանած հանձնաժողովների անդամների և դիտորդների դերը»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը