Facebook-ցիները կոչ են անում «Փարիզյան սուրճի» տիրուհուն՝ մնալ և պայքարել
Տնտեսություն
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է մի խումբ, որտեղ կոչ են անում «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի–Աշխեն Գործունյանին մնալ Հայաստանում և պայքարել։
««Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի–Աշխեն Գործունյանը հեռանում է Հայաստանից: Ընկերությունը վաճառվում է: Գործարար կինը Հայաստանից հեռանում է Հարկային պետական տեսչության հետ ունեցած խնդիրների պատճառով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր հասարակությունը պակասի ևս մեկ հիանալի գործարարով և ուղղակի լավ մարդով։ Սա միայն տիկին Գործունյանի պայքարը չէ, այլ՝ ամբողջ հասարակության!!!
Տիկին Վալերի-Աշխեն Գործունյանին խնդրում ենք չլքել երկիրը, իսկ վարչապետին կոչ ենք անում անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկել։»,– ասված է խմբի ներածական գրությունում։
Այսօր՝ երեկոյան 19:00-ին, ֆեյսբուքցիները որոշել են հավաքվել Փարիզյան սրճարանում՝ աջակցելու տիկին Աշխեն-Վալերի Գործունյանին, ով պատրաստվում է երկու օրից լքել Հայաստանը:
Հիշեցնենք, որ այս կապակցությամբ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ էր հղել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։
Ստորև ներկայացված տեսանյութում Վալերի-Աշխեն Գործունյանը պատմում է իր ունեցած խնդիրների և Հայաստանը լքելու մտադրության մասին.


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում