ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Տնտեսություն

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.9%-ով կամ շուրջ 68.5 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը՝ այլ եկամուտների, 1.6%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 17.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված մուտքերի 83.2%-ը:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 596.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից 1.3 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի տարեկան ծրագրի կատարողականը կազմում է 91.2%, իսկ դրանք հաշվի առած՝ 91% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 57.9%): 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.9%-ով կամ 53.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

Հարկերի և տուրքերի 50.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 299.1 մլրդ դրամ և 8.4%-ով կամ 23.3 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 189.7 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 109.4 մլրդ դրամը՝ ներքին շրջանառությունից:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով 34.7 մլրդ դրամ: Մասնավորապես՝ հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 24.2 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից՝ 10.5 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.3% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով շուրջ 91 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 28.3%-ով կամ 20.1 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 73.2 մլրդ դրամ եկամտահարկ' ապահովելով հարկերի և տուրքերի 12.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.9%-ով կամ 6 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 33.1 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.5%-ը և 19%-ով կամ 5.3 մլրդ դրամով գերազանցել 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 20.3 մլրդ դրամ պետական տուրքեր՝ կազմելով տարեկան ծրագրի 93%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 13.1%-ով կամ 2.4 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 19.2 մլրդ դրամ հաստատագրված վճարներ՝ ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների՝ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 11.2 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 29.7% ով կամ 2.6 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, օգտակար հանածոների արդյունահանման և ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 14.4 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես՝ 5.9 մլրդ դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 3 մլրդ դրամ՝ ճանապարհային վճարները, 1.6 մլրդ դրամ՝ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 937.9 մլն դրամ՝ հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 930 մլն դրամ՝ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղու ներմուծման թույլտվության համար սակագնային քվոտայի վճարը, 420.1 մլն դրամ՝ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 289.5 մլն դրամ՝ կոնցեսիոն վճարը, 42.3 մլն դրամ՝ արտոնագրային վճարները և 1.3 մլրդ դրամ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 25.3% ով կամ 2.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ռոյալթիի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների աճով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 112.2 մլրդ դրամ՝ 90.9%-ով ապահովելով տարեկան կանխատեսված ցուցանիշը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 14%-ով կամ 13.7 մլրդ դրամով:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 12.5 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 45.5%-ը: Նշված գումարից 11.3 մլրդ դրամը ստացվել է Եվրամիության աջակցության շրջանակներում: Շուրջ 1.2 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին՝ կազմելով ծրագրով նախատեսվածի 83.8% ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 43.4%: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ստացված դրամաշնորհներն աճել են 2.1 անգամ կամ 6.6 մլրդ դրամով:

2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են ավելի քան 37.8 մլրդ դրամ՝ 94.4%-ով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 14.8 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 86.6%-ով: Առանց վերջիններիս այլ եկամուտների հունվար-նոյեմբերի փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 100.2% կատարողական: Այլ եկամուտների ծրագրի նշված բարձր կատարողականը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են տարեկան ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 24.9, 100.7 և 60.1 տոկոսով: Ի տարբերություն նշված եկամտատեսակների ցածր կատարողական է գրանցվել տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքերի գծով, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 29.2%-ով, առանց արտաբյուջետային միջոցների՝ 67.5%-ով: Հաշվետու ժամանակահատվածում 5.5 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից՝ կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 87.3%-ը, առանց արտաբյուջետային միջոցների՝ 100.1%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 12.8%-ով կամ շուրջ 5.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների նվազմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված