Ադրբեջանն ու Իրանը ծրագրում են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Կասպից ծովում
Իրան
Ադրբեջանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբխան Բեքիրովը Բաքվում հանդիպել է իրականական պատվիրակության հետ»,- հայտնում է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը։
Հանդիպմանը նշվել է «Խազրի-2023» զորավարժությունների կարևորությունը, ընդգծվել է ապագայում Կասպից ծովում Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, ինչի կապակցությամբ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։
Քննարկվել են նաև երկու երկրների ռազմածովային ուժերի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru