176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում Ֆլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով «Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնը «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. Ֆարմանյան Թբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլար ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցված Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Nvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջել 

«Ժողովուրդ». ՔՊ պաշտոնյաներ Ռուբինյանն ու Արշակյանը սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ առանց հիմնավորման

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ծառայողական ավոմեքենաները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դարձել են անձնական օգտագործման՝ պետության հաշվին: Այդ են վկայում «Ժողովուրդ» օրաթերթի հարցումների պաշտոնական պատասխանները:

Հիշեցնենք՝ դեռեւս նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ շատ հանձնաժողովների նախագահների սպասարկող ավտոմեքենաները սահմանաչափից շատ բենզին են ծախսում, եւ նախագահները հստակ չեն բացատրում, թե ինչու: «Ժողովուրդ» օրաթերթը հարցման մեկ այլ տողով խնդրել էր տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանին եւ Հակոբ Արշակյանին սպասարկող ավտոմեքենաները որքան բենզին են ծախսել, եւ որքան է եղել նրանց տրամադրված բենզինի հավելաչափը (01/09/2022-31/08/2023թթ):

Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել բենզինը ինչ անհրաժեշտությամբ են բացատրել եւ ստացել: «Նշենք նաեւ, որ տարվա ընթացքում հավելյալ բենզինի տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված խորհրդարանից դուրս տեղի ունեցած մի շարք աշխատանքային հանդիպումներով, նիստերով ու քննարկումներով»,-պատասխանել են ԱԺ-ից:

Նկատենք, որ ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը մեզ տվել է պատասխան միայն թվերի տեսքով՝ չներկայացնելով, թե ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել պաշտոնյաների հավելյալ պահանջը: Տեղեկացնենք նաեւ, որ մեր հարցումն ուղղված էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին, որը պետք է միայն խելամիտ բացատրություն ստանալու պարագայում պաշտոնյաներին ԱԺ միջոցներից հավելյալ բենզին տրամադրի: Նրանք թաքցնում են պաշտոնյաների օգտագործած բենզինի ծախսերի իրական պատճառը, չեն ստուգում , թե որքանով է հիմնավոր հավելյալ բենզինի պահանջը:

«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր փորձագետների հետ զրույցում պարզեց, որ պաշտոնյաներին տարեկան 3600 լիտր տրամադրվող բենզինը անհնար է օգտագործել մինչեւ վերջ, եթե ծառայողական ավտոմեքենան իրապես միայն ծառայողական նպատակներով օգտագործվի, այլ ոչ թե անձնական, ընտանեկան այլ կարիքներ հոգա: Հետեւելով ԱԺ փոխնախագահների գործունեությանը՝ կարելի է միանգամից ասել, որ նրանք տարվա ընթացքում աշխատանքային օրերի զգալի մասն անցկացնում են գործուղումներում արտերկրում, բնականաբար, դրանք էլ՝ պետության հաշվին: Այսինքն՝ ե՛ւ Հակոբ Արշակյանը, ե՛ւ Ռուբեն Ռուբինյանը, որոնք համապատասխանաբար ապրում են Դավիթաշենում եւ Շենգավիթում, պետք է ամեն օր աշխատանքի գան Երեւանի Ազգային ժողով եւ վերադառնան:

Գործուղումների օրերին էլ նրանց վարորդները պետք է իրենց օդանավակայան հասցնեն ու վերադառնան, կանգնեցնեն ավտոմեքենան, մինչեւ ղեկավարները վերադառնան Հայաստան: Կարծես թե, այդպես չի եղել: Ծառայողական ավտոմեքենաները օգտագործվում են շռայլորեն: Դա է պատճառը, որ 1 տարվա ընթացքում հասցրել են 3600 լիտր բենզին «դուրս գրել»՝ օրենքի տառին համապատասխան, իսկ մի դեպքում՝ 320, մյուս դեպքում 220 լիտր էլ հավելյալ են պահանջել:

Ստացվում է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ոչ թե բողոքում էր «պադավատապետությունից», այլ այն բանից, թե ով է այդ «պադավատապետության» ղեկին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը
Ամենադիտված