«Հրապարակ». Անվտանգության միջոցառումներ՝ Փաշինյանի Սյունիք այցին ընդառաջ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Կապան քաղաքում: Զբաղված են նրա այցի նախապատրաստմամբ, որը տեղի կունենա այսօր։
Փաշինյանը Սյունիք է մեկնում մարզում պարեկային ծառայության ներդրումը հանդիսավոր միջոցառմամբ նշանավորելու նպատակով: Չնայած ի սկզբանե ասում էին, որ նա մեկ օր կմնա մարզում, սակայն երեկ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նույն օրը վերադառնալու է։ Նախօրեին Կապան է ուղարկվել պարեկային ծառայության ավելի քան 50 ավտոմեքենա»: