Երևանում ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով կոտրել է երկաթել էլեկտրասյունն ու հայտնվել մայթին
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին:
Վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նա ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասում: