«Ֆրանսիան պետք է դադարի աջակցել և զինել Հայաստանին»․ Ադրբեջանի ԱԳՆ
Արտաքին Քաղաքական«Ֆրանսիան պետք է դադարեցնի իր նենգ քաղաքականությունը՝ ուղղված ագրեսիվ Հայաստանին աջակցելուն և զինելուն, որը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն՝ անդրադառնալով Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին։
«Ծիծաղելի և անընդունելի է, որ Փարիզը Բաքվին մեղադրում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգ ստեղծելու մեջ: Նա երբեք հաջող միջնորդական ջանքեր չի գործադրել»,– հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ըստ Բաքվի՝ Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ»: