Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր մեծ զգոնությունը․ Մակրոն
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ վերաբերյալ վերջին հայտարարություններին։
Մակրոնի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և դրանց ուղեկցվող ազդակները ճիշտ ուղղությամբ չեն ուղղվում․ «Անկախ նրանից՝ խոսքը տարածքային ամբողջականության, թե Ադրբեջանի տարածքի շարունակականությունն ուժով ապահովելու ցանկության մասին է, մենք շարունակում ենք զգոնություն պահպանել, որպեսզի երաշխավորենք, որ Պրահայի հռչակագրում հաստատված 1991 թվականի ճանաչված սահմանները հարգվեն բոլոր կողմերից, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր մեծ զգոնությունը», - ասել է Մակրոնը: