Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը

Հասարակություն

«Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղ. 6.14)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն: Առաջինը Գյուտ Խաչի տոնն է: 327 թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայր Հեղինեն այցելում է Երուսաղեմ, որտեղ էլ հայտնաբերվում է Քրիստոսի Խաչը: Տոնվում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը:  Հաջորդը Երևման Սուրբ Խաչի տոնն  է. 351 թ. Երուսաղեմի երկնքում երևում է Տիրոջ Խաչի նշանը: Տոնվում է Սուրբ Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը: Երրորդը Վարագա Սուրբ Խաչն է (նշում է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին), որը հաստատել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: 653 թ. Վարագա լեռան վրա ճգնող Թոդիկ և Հովել վանականներին աղոթքով հայտնվում է այն տեղը, որտեղ ժամանակին սուրբ Հռիփսիմեն պահել էր Տիրոջ խաչափայտի մասունքը: Տոնվում է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Վերջինը  Խաչվերացն է. 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա և ազատագրում Սուրբ Խաչը: Տոնվում է սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի օրը:

Խաչի մեծարվելը քրիստոնեական Եկեղեցու կողմից հաճախ է զարմանքի և շատ հարցերի պատճառ դառնում, քանզի հենց խաչով են սպանել Քրիստոսին։ Ճիշտ է, մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում, սակայն Հիսուս Իր սիրո մեծությունը և խոնարհության աստիճանը ցույց տալու համար ընտրեց ամենաանարգ մահը համարվող ճանապարհը՝ աշխարհ գալով, չարչարվելով և խաչի վրա ինքնապատարգվելով․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16): Արդ, խաչը քրիստոնյայի համար պսակ է և բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը: Խաչի վրա մարմին առած Աստված կատարեց մարդու մեղքերի քավության գործը` նրա մեղքերի ազատման համար Պատարագ մատուցելով հենց Խաչի վրա:

Մարդն ազատվեց մահվան դատապարտությունից, իսկ Խաչը դարձավ մեղքի և մահվան դեմ տարված հաղթանակի զենքը, հավիտենական կյանքը ժառանգելու ճանապարհը։ Եվ, համաձայն սուրբ Գրիգոր Տաթևացու, Խաչին է տրված հատուկ պատիվը և ոչ թե, օրինակ, մեխերին, որով Տիրոջը գամեցին, քանզի մահվան գործիքներից միայն խաչն է, որ նմանվում է խաչյալ և կամ Իր ձեռքերը մեզ համար տարածած, մեզ Իր գիրկը կանչող Քրիստոսին: Այսինքն` խաչն իր ձևով և պատկերով մեզ ներկայացնում է խաչյալ Քրիստոսին, իսկ մարդն էլ խաչաձև է, յուրաքանչյուր մարդ, ով իր կերպը ստացել է Քրիստոսից։ Ուստի, ինչպես և ասված է․ «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատացիներին 6.14): Խաչի խորհուրդը գիտակցողն ու այն իր սրտին դրոշմողը, իսկապես, չի էլ կարողանա պարծենալ որևէ այլ բանով, քան միայն Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որի ստորին մասը, համաձայն մի մեկնության, դժոխքն ավերեց, վերին մասը բացեց երկնքի դռները, աջակողմյան հատվածը շնորհներ բաշխեց մարդկանց, իսկ ձախակողմյանը` դատապարտեց մեղավորներին

Արդ, պատկերացրեք, որքա՞ն էր ալեկոծվել ողջ քրիստոնեությունը, երբ կորել էր Տիրոջ Խաչը, քանզի Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանել էին Հակոբոս Տյառնեղբորը և Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղել էին Գողգոթայի մոտակայքում, վրան աղբ կուտակել ու այդ վայրն ամբողջությամբ աղբանոցի վերածել։

Պատմական այս առանցքում է ընկած Սուրբ Խաչի գտնվելու դրվագը, որը վերածվեց մեծ տոնախմբության քրիստոնյա ողջ աշխարհի համար, և որն այս տարի կտոնվի հոկտեմբերի 29-ին։

313 թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ստացավ ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը` Հեղինեն, 327 թ. եկավ Երուսաղեմ՝ Քրիստոսի Խաչը գտնելու նպատակով: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սակայն վերջինս ընդդիմացավ և միայն վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո ցույց տվեց խաչերի թաղման տեղը: Երբ աղբի տակից գտնվեցին խաչերը, գտան նաև Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր Խաչից, ինչի պատճառով էլ հնարավոր չէր տարբերել Տիրոջ խաչափայտը։ Եվ ինչպես Պատրոնիկե կայսրուհին էր խաչերին դիպած և միայն Տիրոջ Խաչի միջոցով հարություն առած մի մահացած աղջկա հետ կատարված հրաշքով տարբերել Քրիստոսի Խաչը, այնպես էլ Հեղինեին է հաջողվում գտնել սրբազան մասունքը․ խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի, և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում։ Դարձի է գալիս նաև վերոհիշյալ Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Հեղինե թագուհու կողմից 335 թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ էլ կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` հանդիսավորապես փառավորվելով երկրորդ անգամ:

Աստված խոնարհվեց, երկնքից իջավ երկիր, կրեց զրկանքներ, չարչարվեց ու խաչվեց, որպեսզի փրկի մարդկանց, ընկած մարդուն նորից վեր հանի և վերստին աստվածապատկեր դարձնի։ Ու որպեսզի մարդը չսայթաքի և կարողանա վեր բարձրանալ, պետք է ամուր բռնի Տիրոջ ձեռքը, պետք է վերցնի իր խաչը և գնա Տիրոջ հետևից․ «Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթեոս 10.38)։

Արդ, խաչքարերով, Խաչի նշաններով պատված մեր Հայոց աշխարհն էլ դարերի ընթացքում սրտի ողջ նվիրումով, սիրով, խոնարհությամբ ու հավատարմությամբ կրել և կրում է Քրիստոսից ընծայված իր խաչը: Եվ ուրեմն, զինված աղոթքով և անսպառ հավատքով, մեր Մայր Հայաստանի պես բյուր համբերությամբ պարուրված սրտով քայլենք Տիրոջ հետքերով, միշտ բարձր պահենք մեր խաչը և պայքարենք՝ վերադարձնելու համար մեր կորցրած տարածաշրջանները՝ Հայոց աշխարհի սրբազան մասունքները։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված