Էստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները Տեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի» «Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ «Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտ Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ելույթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին

Քաղաքական

Մայիսի 15-ին Քիշնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին:

Ստորև ներկայացված է ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը․

«Մեծարգո՛ նախարարներ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Նախարարների կոմիտեում Մոլդովայի նախագահությանը՝ Քիշնևում այս նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար և շնորհավորել նախագահության գերազանց իրականացման ու արձանագրված նշանակալի արդյունքների կապակցությամբ։

Այս հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները, ներառյալ այն հասարակություններում, որտեղ ժողովրդավարական նորմերը վաղուց անշրջելի էին համարվում, կանգնած են փորձության առջև: Ժողովրդավարական այս հետընթացն այլևս պատահական բնույթ չի կրում. այն պահանջում է ոչ միայն խորքային վերլուծություն, այլև վճռական ու հավաքական գործողություններ։

Այս համատեքստում մենք ողջունում ենք Գլխավոր քարտուղարի ներկայացրած բարեփոխումների նախաձեռնություններն ու ժողովրդավարական անվտանգության հայեցակարգը՝ որպես համապարփակ և անհրաժեշտ արձագանք այս մարտահրավերներին։ Եվրոպայի խորհուրդը պետք է պահպանի զարգացող սպառնալիքներին դիմակայելու իր կարողությունը, հզորացնի կանխարգելման և վաղ արձագանքման մեխանիզմներն ու ակտիվորեն համագործակցի անդամ պետությունների հետ ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև շարունակական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։ Ընդամենը 10 օր առաջ մենք պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և պատմական՝ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Այս իրադարձությունները նշանակալի հանգրվան դարձան Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության խորացման ճանապարհին, որը հիմնված է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին մեր ընդհանուր հանձնառության վրա։

Մենք բարձր ենք գնահատում նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ակտիվ մասնակցությունը Երևանյանում անցկացված միջոցառումներին, այդ թվում՝ նրա ելույթը «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը՝ ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ մեկտեղ:

Հարգելի՛ գործընկերներ,

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Մենք մոտենում ենք այս գործընթացին ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու լիակատար հանձնառությամբ՝ ապահովելով թափանցիկությունը, բազմակարծությունը և մեր քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը։

Այնամենայնիվ, մենք պետք է անկեղծ լինենք մեզ սպառնացող վտանգների հարցում։ Արտաքին միջամտությունը, ապատեղեկատվական արշավները և տեղեկատվական տիրույթի համակարգված մանիպուլյացիաներն ուղիղ հարված են հասցնում ժողովրդավարական ինստիտուտներին և հանրային վստահությանը։ Այս ռիսկերը ենթադրական չեն. դրանք փաստագրված են, թիրախային և շարունակական։ Այսօր որևէ ժողովրդավարություն ապահովագրված չէ հանրային քննարկումը խեղաթյուրելու և ինստիտուցիոնալ վստահությունը խաթարելու համակարգված փորձերից։

Այս համատեքստում, այսօր ընդունված որոշումն օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ, հատկապես արդիական է և ժամանակին։ Լիովին գիտակցելով այս մարտահրավերները՝ ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնում ընտրական գործընթացները մեր ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործին, և մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում։ Այս համատեքստում մենք ողջունում ենք Նախարարների կոմիտեի կողմից 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության ճանաչումը և կարևորում ենք դրա հետագա ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը։ Այս գործընթացը պահանջում է շարունակական ջանքեր՝ միտված վստահության կառուցմանը, այդ թվում՝ հումանիտար հարցերի հասցեագրման միջոցով, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապահովմանը, երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կանխատեսելի ու հարատև կայունության հաստատմանը։

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Մոլդովայի նախագահությանը՝ կատարված աշխատանքի համար և ողջունել Նախարարների կոմիտեում Մոնակոյի նախագահությանը՝ հավաստիացնելով Հայաստանի լիակատար աջակցությունը։

Շնորհակալություն»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենադիտված