ՖԻՖԱ-ն Իրանի հավաքականի հետ կքննարկի ԱԱ-2026-ի մասնակցության հարցը
Սպորտ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրեմը պատրաստվում է Իրանի հավաքականի հետ քննարկել 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցության հարցը։ Այդ մասին հայտնում է Reuters Reuters-ը։
Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ն պատրաստ է Իրանի հավաքականին անվտանգության երաշխիքներ տրամադրել մրցաշարի ընթացքում։ Իրանը խմբային փուլի շրջանակում ԱՄՆ-ում պետք է անցկացնի երեք հանդիպում՝ Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հավաքականների դեմ։
Ավելի վաղ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել էր աշխարհի առաջնությանը մասնակցելու իր պայմանները։ Դրանց թվում էին վիզաների անխոչընդոտ տրամադրումը, ազգային խորհրդանիշների նկատմամբ հարգանքը և անվտանգության բարձր մակարդակի ապահովումը օդանավակայաններում, հյուրանոցներում ու մարզադաշտերի ճանապարհներին։ Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը