Վաչե Տերտերյանը «ՍԱԼԱՐ ինթերնեշնլ»-ի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները
ՀասարակությունՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «ՍԱԼԱՐ ինթերնեշնլի» տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Հելե Վիլյումսենի պատվիրակությանը, որի կազմում էին «ՍԱԼԱՐ ինթերնեշնլի» տարածաշրջանային նախկին ներկայացուցիչ, ԴեաԼոԳ ծրագրի փորձագետ Իեվա Կալնինան, ՀՀ-ում «ԴեաԼոԳ» ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը, ԴեաԼոԳ ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերով խորհրդատու Գարիկ Խաչիկյանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակը և ՀՀ համայքներում տեղակայված ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները։
ՏԿԵ նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տեղահանված քաղաքացիների օժանդակության ծրագրերը, ՀՀ համայնքներում տեղավորելու գործընթացը՝ շեշտելով, որ անելիքներ շատ կան, և պետք է բռնի տեղահանվածների կարիքները գնահատելու և անհատապես հոգալու ճիշտ մեխանիզմներ մշակվեն։ Հետագա անելիքների ու ծրագրերի մասին խոսելով՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն ինստիտուցիոնալ և նպաստեն նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։