Տաշիր համայնքում տեղի է ունեցել «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացումը
ՀայաստանՀոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղի ունեցավ «Երեմյան Փրոջեքթսի»՝ Հայաստանում և տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի, գերժամանակակից սարքավորումներով, սմարթ տեխնոլոգիաներով հագեցած անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացումը։ Այս մասին տեղեկանում ենք «Երեմյան Փրոջեքթսի» ֆեյսբուքյան էջից։
«Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ։
Ընդամենը մեկ տարի տևած շինարարական ակտիվ աշխատանքների արդյունքում ֆերման այսօր պատրաստ է շահագործման։ Շնորհակալություն մեր ամբողջ թիմին՝ այս ահռելի աշխատանքի համար, ներդրումային ծրագրի կողմերին՝ ԵԱԶԲ-ին և ՀՀ Կառավարությանը, HSBC բանկին՝ վստահության և աջակցության համար։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, որոնց շնորհիվ այս մեգանախագիծն իրականություն դարձավ»,– ասված է հաղորդագրության մեջ: