Ջերմուկում իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են. մարզպետ
ՔաղաքականՋերմուկի հատվածում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը ոչ հետ են գնացել, ոչ առաջ եկել, իրավիճակի փոփոխություն չկա, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Իրավիճակի որևէ փոփոխություն չկա, հանգիստ է: Ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են, փոփոխություն չկա: Ոչ առաջ են եկել, ոչ հետ են գնացել»,-ասաց մարզպետը:
Ըստ նրա՝ այս ընթացքում կրակոցներ չեն եղել:
«Այս մեկ տարվա ընթացքում որևէ միջադեպ չեմ հիշում»,-նշեց Գրիգորյանը: