Բեդրոս Կիրկորովը փախել է հիվանդանոցից
ԺամանցԵրգիչ Բեդրոս Կիրկորովը հրաժարվել է հիվանդանոցային բուժումից։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։
Ըստ հրապարակման՝ Կիրկորով ավագը որոշել է ոչ ավանդական մեթոդներով բուժվել տանը։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի սկզբին կատարողն ինքն էր դիմել բժիշկների օգնությանը։ Նա գանգատվել էր այտուցից, մեջքի ցավից, շնչահեղձությունից և թուլությունից։ Կլինիկայում 91-ամյա Կիրկորովի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, բրոնխային անցանելիության խանգարում և երկկողմանի հիդրոթորաքս (թոքերի և կրծքավանդակի պատի միջև ընկած հատվածում ավելորդ հեղուկի առաջացում):
Սակայն Կիրկորով ավագը որոշել է հեռանալ հիվանդանոցից՝ նշելով, որ ցանկանում է կենտրոնանալ ոչ ավանդական բուժման վրա՝ իր ծանոթ բժշկի ղեկավարությամբ:
Shot–ը նշում է, որ կատարողը հիվանդանոցում անցկացրել է ընդամենը 17 օր։