Կնոջ մաշկը նարնջագույն երանգ է ստացել երեք ամիս գազար ուտելուց հետո
ԱյլՉինուհու մաշկը նարնջագույն է դարձել երեք ամիս գազար ուտելուց հետո, հայտնում է World of Buzz-ը։
Ինչպես պատմել է Պեկինի բնակչուհին, ինքը երեք ամիս շարունակ միայն գազար է կերել՝ հույս ունենալով այդ կերպ նիհարել։ Դիետայի ավարտին կինը նկատել է, որ իր մաշկը նարնջագույն երանգ է ստացել։ Վախեցած չինուհին դիմել է բժշկական օգնության։
Թեստերը ցույց են տվել, որ կինը բացարձակապես առողջ է, ուստի բժիշկը նրան դեղեր չի նշանակել, այլ խորհուրդ է տվել, թե ինչպես վերականգնել մաշկի նախկին գույնը։
«Ավելի շատ ջուր խմեք, խուսափեք գունավոր մթերքներից, և մաշկի նախկին գույնը կվերադառնա 2 ամսվա ընթացքում»,- խորհուրդ է տվել մասնագետը։