Միշուստինը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին հրամանագիր է ստորագրել
Արտաքին ՔաղաքականՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Կապանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն բացելու մասին:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու համար, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը։
«Կդժվարանամ ասել, թե ՌԴ-ն հյուպատոսության բացման որ փուլում է, բայց ցանկացած փուլում համագործակցում են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել էր Միրզոյանը:
Նա ընդգծել էր, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսություններ բացելու, որևէ կերպ ներկայություն ունենալու հետաքրքրությունը տարբեր երկրների շրջանում այսօր կա: «Իրանն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին: Կան էլի երկրներ. խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը: