Իսրայելում Բահրեյնի դեսպանը վերադարձել է հայրենիք
Իսրայելում Բահրեյնի դեսպանը վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտնում է BNA արաբական պետական գործակալությունը։
Հրատարակությունը պարզաբանել է, որ իր հերթին Բահրեյնում Իսրայելի դեսպանը լքել է թագավորության տարածքը։
Մինչ այս Բահրեյնը հայտարարել էր Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու և հրեական պետության հետ տնտեսական կապերը խզելու մասին։ Դա արվել է որպես Պաղեստինի ժողովրդին աջակցության նշան` Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների ֆոնին, հաղորդում է Manama-ն:
Իսրայելի ԱԳՆ-ն, սակայն, պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ դիվանագետները Բահրեյնի իշխանություններից ծանուցումներ չեն ստացել դեսպաններին հետ կանչելու մասին։ The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ պետությունների հարաբերությունները դեռ կայուն են։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը