Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին 

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը տարանջատվում է եւ «դադար» վերցնում

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նախօրեին «Մարիոթում» տեղի ունեցած փակ հանդիպումը, թերեւս, առաջին վախվորած փորձն էր։ Եվ դա է պատճառը, որ որեւէ կառուցողական որոշում չի ընդունվել։ Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանի նախաձեռնությամբ էր կազմակերպվել այն եւ Շահրամանյանից բացի մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի հասարակական գործիչներ, մտավորականներ, սահմանադրագետներ, իրավաբաններ, մեկ-երկու քաղաքական գործիչ` Արցախից։ Հանդիպման նպատակը Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու վտարանդի կառավարության ձեւավորումն էր։

Հանդիպումը փակ էր եւ մասնակիցներին քննարկման բովնդակությունը գաղտնի պահելու պարտավորագիր են ստորագրել տվել: Մեզ պատմեցին, որ հանդիպման զգալի ժամանակը վատնել են Շահրամանյանի ստորագրած հայտնի հրամանագիրը չեղարկելու հարցի անպտուղ քննարկման վրա։ Սահմանադրագետ-իրավաբաններից ոմանք մասնագիտական կարծիք են հայտնել, որ նախագահի որոշումն ինքնին իրավազոր չէ, քանի որ մեկ անձը չի կարող լուծարել պետությունը: Այդուհանդերձ, ոմանք պնդել են՝ եթե հրամանագիրը կա, այն չեղարկելու, ետ պտտելու մեխանիզմներ պետք է գտնել, եւ անհրաժեշտ է հատուկ աշխատանքային խումբ ձեւավորել, որը կքննարկի՝ ինչպես, երբ: Մի լուծման ճանապարհ է դիտարկվել այն, որ ԱՀ խորհրդարանը դիմի ԱՀ գերագույն դատարանին, որն էլ Սահմանադրությանը հակասող ճանաչի այն։

Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաեւ պետական ինստիտուտների պահպանման եւ բնականոն գործունեության հարցը: Արցախի նախագահը համաձայնել է ներկաների հետ, որ պետք է շարունակել պետական ինստիտոիտների գործունեությունը, սակայն, թե ինչպես, ինչ միջոցներով սպառիչ պատասխաններ չեն հնչել: Ներկաներից ոմանք արցախցի պաշտոնյաներին վստահեցրել են, որ փող կճարվի։ ԱՀ ներկայացուցիչները բավականին զուսպ, եթե չասենք զգուշավոր ու վախվորած են արտահայտվել ՀՀ իշխանությունների հասցեին, որեւէ քննադատություն, առավել եւս` վիրավորանք չի հնչել, հասկացրել են, որ դա միայն վնասելու է գործընթացին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե գործնականում ինչպես են կյանքի կոչելու քննարկման ժամանակ հնչած գաղափարը` ոչ մի որոշակիություն չկա։ Ներկաների համոզմամբ, դա կախված է Արցախի նախագահի եւ մյուս պաշտոնյաների վճռականությունից, ինչը մեր աղբյուրի տպավորությամբ՝ հուսադրող չէ։

Մի ուշագրավ հանգամանք եւս, Մարիոթի հանդիպմանը չեն հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմությոն ոչ մի ներկայացուցչի։ Չնայած, մեր տեղեկություններով, նրանց` Հայաստան տեղափոխվելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, Սամվել Շահրամանյանի հետ մի քանի անգամ զրուցել են եւ առաջարկել՝ ինչով կարող են օգնել: Շեշտել են, որ եթե արցախյան գործիչները որոշել են գործողություններ սկսել` Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի կարգավիճակի հետ կապված, ապա խորհրդարանական ընդդիմության «պադդերժկայի» վրա կարող են լիարժեք հենվել: Եթե կարիք կա` իրենք էլ քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեն այս թեմաներով։

Բայց ակնհայտ է, որ Սամվել Շահրամանյանն ու արցախյան էլիտան չեն ուզում ասոցացվել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ ՀՅԴ-ի հետ։ Գուցե` տեղի են տվել ՔՊ-ականների հարձակումների առաջ, գուցե ֆեյքաֆեյսբուքախառը զանգվածն է նրանց վրա ազդել: Իսկ գուցե արցախյան գործիչները հույս ունեն, որ սրանով Արցախի հարցը չի դառնա ներքաղաքական շահարկումների առարկա եւ իրեն չեն մեղադրի, թե իշխանության համար են կռիվ տալիս։ ԱՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրը, վստահեցրեց, որ իրականում խնդիրը ոչ թե տարանջատվելն է, այլ Շահրամանյանն իրականում «պաուզա» է վերցրել, քանի որ մեկ նպատակ ունի՝ ամեն գնով լուծել արցախցիների` Արցախ վերադարձի խնդիրը, որի մասին իր հարցազրույցում էլ ասաց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նա հանդիպումներ է ունենում արեւմտյան տարբեր երկրների դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ: Հույս ունի, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Արցախին միջանկյալ կարգավիճակ կշնորհվի եւ արցախցիները կվերադառնան Արցախ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները
Ամենադիտված