ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին
ՔաղաքականՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ: